Թուրքիան ավարտել է Աֆրինում գործողության առաջին փուլը
Թուրքիան ավարտել է Սիրիայի Աֆրինի տարածաշրջանում անցկացվող «Ձիթենու ճյուղ» գործողության առաջին փուլը։ Այս մասին փետրվարի 25-ին հայտնել է HaberTürk հեռուստաալիքը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դրա տվյալներով՝ թուրքական Հաթայ և Քիլիս շրջաններից Սիրիա մտած զինվորականները միավորվել են և Աֆրինի շուրջ ձևավորել կիսալուսնի տեսքով ճակատային գիծ։ Թուրքիան հունվարի 20-ին հայտարարել է Սիրիայի հյուսիսում քրդական ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսելու մասին։ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալներով՝ ԶՈՒ-ն կարողացել է ոչնչացնել 2021 ահաբեկչի, որոնց շարքին Անկարան դասում է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» և «Ժողովրդավարական միություն» կուսակցության մարտիկներին։
