Պուտինը, Մերկելը եւ Մակրոնը մեկ հարցի շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կիրակի հեռախոսազրույցում քննարկել են սիրիական խնդիրների ամբողջությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Սիրիական խնդիրների ամբողջությունը քննարկվել է Արեւելյան Գուտայում իրավիճակի զարգացման եւ այդ ու Սիրիայի այլ շրջաններ հումանիտար հասանելիության ապահովման համատեքստում: Նշվել է ընդհանուր ջանքերը շարունակելու կարեւորությունը բանաձեւի դրույթների ամբողջական ու արագ իրականացման շահերի շրջանակում:
