Մեդալի հակառակ երեսը.Կճոյանի աշխարհիկ թագավորության պերճանքը

Սերժ Սարգսյանն փետրվարի 20-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) անդամների հետ հանդիպման ժամանակ ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգեւներ է հանձնել մի շարք հոգեւորականների: Ուշագրավը թերեւս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգեւարտրումն էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Իսկ ծառայությունն այդ, ինչպես հայտնում է պաշտոնական լրահոսը, ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար է: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը այս հրամանագիրը ստորագրել է դեռեւս տարեվերջին: Շքանշանն այս պարտադրում է հիշել, թե իրականում ինչով է հայտնի Նավասարդ Կճոյանը եւ ինչ ծառայություններ է մատուցել հայրենիքին: Այսպիսով՝Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդն է։ Նրա անունը տարիներ ի վեր կապվում է տարբեր սկանդալային պատմությունների հետ։ Տարիներ առաջ նա թանկարժեք Bentley ավտոմեքենայով էր երթևեկում, ինչի պատճառով հանրությունում ստացել էր «Բենթլի Սամո» մականունը։ Քննադատություններին ի պատասպան՝ Կճոյանն ասել էր, թե ավտոմեքենան սանիկից է նվեր ստացել։ 2013թ․ հետաքննական նյութեր հրապարակվեցին Կիպրոսյան օֆշորում գրանցված ընկերությունում Կճոյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղտնի բաժնեմասերի մասին։ «Հետքը» պարզել էր, որ այս անձինք ունեզրկել են գործարար Փայլակ Հայրապետյանին։ Կճոյանը վերելք ապրեց տիգրանսարգսյանական վարչապետության տարիներին, բացի նրանից, որ պետական բոլոր միջոցառումները նրա մենաշնորհության տակ էին, հոգեւորականը ամենուր ուժերն էր փորձում նաեւ բիզնես ոլորտում: Տիգրան Սարգսյանը սրբազանին անգամ անվանական զենքով պարգևատրեց:Նրա համբավը տարածվել էր ամենուր, մի քանի անգամ հանրությունն անգամ ստորագրահավաք նախաձեռնեց՝ նրանք պաշտոնանկ անելու համար: Թռուցիկներից մեկն այս բովանդակությունն ուներ. «Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր« Բենթլիով» կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը: Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ բացի օֆշորային սկանդալից, իր՝ մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, և եթե կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով»: Թվում էր, թե Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո կավարտվի նաեւ Կճոյանի էպոխան, բայց ոչ, նա ապացուցեց, որ աշխարհը ոչ Տիգրան Սարգսյանով է սկսվում, ոչ էլ նրանով ավարտվում, նա նոր հովանի գտավ իրեն, ի դեմս երկրի բարձրագույն իշխանավորների, նա իրեն անմիջապես նետեց Տիգրան Սարգսյանին փոխարինած Հովիկ Աբահամյանի գիրկը,նրանից հետո այլ հովանիներ գտավ: Քանզի հարատեւ պիտի լինի իր թագավորությունը, աշխարհիկ բարիքների ու շքեղությունների մեջ թաթախված այն կեցությունը, որ ձեռք է բերվել ոչ թե խաչի զորությամբ, այլ այդ խաչն անարգելու , Աստծո պատվիրանները ոտնահարելու, նրա դատաստանից չվախենալու արդյունքում: Կճոյանն այժմ տեսակ է, երևույթ, բնութագիր: Այս կարկառուն այրը, մեր հոգևոր դասի հայելին է, իշխանության հենասյունը, այս իշխանության դեմքն է, նրա ճաշակը, ուստիեւ արժանի է այդ շնորհին, միայն թե պարգեւը շնորհել հետեւյալ խմբագրմամբ՝ ծառայություն ոչ թե հայրենիքին, այլ իշխանություններին: Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am