Ռուսաստանի հետ «ուս-ուսի» տված մինչև անդու՞նդ

2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը: Ըստ Transparency International-ի՝ Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2017թ. արժեքն է 35 և նա Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ միասին 180 երկրների շարքում կիսում է 107-ից 110-րդ տեղերը: Նախորդ 2016թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 33 և այդ արժեքով նա 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը: Նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված ստանդարտ սխալի չափը (3.79), կարելի է պնդել, որ 2016թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2017թ. մնացել է մոտավորապես նույնը: Transparency International-ի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Այդ տարածաշրջանի մեջ ներառված են Եվրամիության անդամ չհանդիսացող բալկանյան երկրները (Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո), նախկին խորհրդային հանրապետությունները, բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից և Թուրքիան: Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը Մակեդոնիայի հետ կիսում է 9-10-րդ տեղերը (2016թ. նա զբաղեցնում էր 10-րդ տեղը): Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2017թ. համաթիվը հավասար է 56-ի (2016թ. 57-ի փոխարեն կամ նահանջ 1 միավորով), որը դարձյալ ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, և Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2017թ. նույնպես ունեցել է բարելավում (2016թ. 40-ից մինչև 44 2017թ.` կամ աճ 4 միավորով): Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաև Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի: Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի 2017թ. ԿԸՀ համաթվերը 2016թ. համեմատ բարելավվել են 1-ական միավորով, հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) և 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին: Բելառուսից բացի, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես, Ռուսաստանի ԿԸՀ արժեքը մնացել է 29 միավոր (135-ից 142-րդ տեղեր): Այս տարի նրան հավասարվել է Ղրղըզստանը՝ առաջադիմելով 1 միավորով: Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 2 միավորով՝ դառնալով 31 (122-ից 129-րդ տեղեր): [1] Հարկ է նշել, որ 2017թ. դասակարգման աղյուսակում հայտնված 4 նոր երկրներից 3-ի ԿԸՀ արժեքները գերազանցում են Հայաստանի 2017 թվականի ԿԸՀ արժեքին: Այսպես, Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդ տեղն է զբաղեցնում: Ադրբեջանը 31 միավորով զբաղեցնում է 122-րդ տեղը, Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է: Հայաստանը բարելավել է իր համաթիվը 33-ից՝ 35-ի, և բարձրացել է երկրների ցանկում 113-ից 107 տեղը: Թվում է, թե դա փոքրիկ առաջընթաց է, սակայն պետք է նկատել, որ ընդհանուր առմամբ՝ այդ նվազ բարելավմամբ հանդերձ Հայաստանը շարունակում է մնալ որպես կոռումպացված երկիր: Ու դա բնական է, քանի որ «կոռուպցիայի դեմ պայքար» կոչվածը մեզանում ընդամենը իմիտացիայի դաշտում գտնվող երևույթ է, առայժմ: Մենք չենք արձանագրում էական արդյունքներ, ու սա հայտնի է բոլորին: Բազմիցս է ասվել, որ Հայաստանում կոռուպցիայի խնդիրն արդեն սպառնում է մեր պետության ազգային անվտանգությանը: Ու սա էլ է բնական, քանի որ Հայաստանը՝ Ռուսաստանի հետ «ուս-ուսի» տված մնում է նույն կոռումպացված մակարդակում: Դա է պատճառը, որ մեզանում մտավախություններ ու մտահոգություններ են հնչում այն մասին, որ Հայաստանը սպասարկելով առավելապես ռուսական շահը, հույսը դնելով ռուսական կապիտալի վրա՝ շարունակում է մնալ ռուսական «զարգացման» մակարդակում: Իսկ ռուսական «թակարդում» չմնալու համար հարկավոր է համակարգային փոփոխություններ իրականացնել՝ կառավարման որակից մինչև բոլոր ոլորտներում իրապես ազատականացում, մենաշնորհների ու օլիգարխների բացառում: Ինչու՞ են լքում Հայաստանը՝ ՀՀ քաղաքացիները... Պատասխանը շատ պարզ է՝ նաև հավատ չունենալով երկրի զարգացման հարցում: Ինչու՞ են հաճախ ոմանք էլ մեզանում այդքան ատում Վրաստանը, ինչպես Ռուսաստանում... Որովհետև ի տարբերություն մեր երկրի՝ հարևան Վրաստանն իր 56 համաթվով ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, կարողացել է նշանակալի պայքար տանել կոռուպցիայի դեմ, որոշակի արդյունքի է հասել, իսկ դա հոգեհարազատ չէ մեր ու ռուսների «բարքերին»: Ինչու՞ պետք է Հայաստանն իր հարևանից այսքան հետ մնա, ինչու՞ չենք կարող մենք էլ հավասարվել հարևան Վրաստանին... Թամար Բագրատունի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am