Ես ոչ մի ծրագիր չեմ կազմում, պարզապես ուզում եմ ապրել. Արմեն Ջիգարխանյան
Արմեն Ջիգարխանյանի թատրոնում բեմադրվում է «Կոննեմարի գանգը» նեկայացումը: Ներկայացումից հետո լրագրողները հարցրել են՝ ինչ կարծիքի է նոր ներկայացման մասին, հայտնում է kp.ru-ն: «Ներկայացումը նոր է ծնվում, դա դժվար գործ է: Եկեք նախօրոք չասենք՝ ինչն է լավ, ինչը՝ վատ: Ես ստեղծագործական ծրագրեր չունեմ: Այնուամենայնիվ, արդեն 82 տարեկան եմ: Ի՞նչ ծրագրեր: Պարզապես ուզում եմ ապրել: Նախկին կատուն լրիվ ուրիշ էր: Մենք կատվի հետ ընդհանուր լեզու չգտանք: Սկզբում, երբ այդ կատվին ինձ մոտ բերեցին, զգացում կար, որ առաջին Ֆիլն էր եկել ինձ մոտ: Պարզվեց՝ ոչ: Ես շատ եմ լաց եղել դրա պատճառով»,- ասել է դերասանը:-
