Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ. Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պատժամնիջոցներ չի կիրառի անգամ եվրաինտեգրման պայմաններում: «Մենք չենք պատրաստվում զոհաբերել մեր ավանդական արժեքներն ու ավանդական հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ամեն դեպքում, քանի դեռ ես հանդիսանում եմ նախագահ ու դեռևս իմ կուսակցությունն ունի մեծասմասնություն խորհրդարանում»,- ասել է Վուչիչը՝ «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
