Օլիմպիական խաղերում բացառիկ ռեկորդ է գրանցվել
Չեխիայի հավաքականը 2 ոսկե մեդալ է նվաճել Փհենչհանի Օլիմպիական խաղերում: Էսթեր Լեդեցկայան դարձել է պատմության առաջին մարզուհին, ով երկու օլիմպիական տիտղոս է նվաճել տարբեր մարզաձևերում. Չեխիայի ներկայացուցիչը հաղթել է լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքում և սնոուբորդի զուգահեռ ոլորավայրէջքում:
