Աֆրինի քրդերը հրապարակել են, թե ինչպես է թուրք զինվորների թաքստոցը հողին հավասարեցվում
Սիրիայի քրդաբնակ Աֆրին ներխուժած թուրք զինվորների ու նրանց հետ շարժվող զինված խմբավորումների թաքստոցը ոչնչացվել է քրդական YPG-ի կողմից։ Ինչպես տեղեկացնում է քրդական ANF գործակալությունը, YPG-ի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է դա տեղի ունեցել:
