Ռուսաստանի պահանջը միջազգային հանրությունից
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պահանջում է միջազգային հանրության արձագանքը Թուրքիայի կողմից քրդերին հրետակոծելու համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը. «Մենք մշտապես բարձրացնում ենք այդ հարցերը։ Դրանք արդեն իսկ քննարկվում են նաև Ժնևում և ՄԱԿ-ի հովանու ներքո փոխգործակցության առանձին ձևաչափերի շրջանակներում»։
