Մոսկվա-Աստրախան չվերթի ինքնաթիռում ուղևոր է մահացել
«Аэрофлот» ավիաընկերության ինքնաթիռը‚ որը Մոսկվայից Աստրախան էր ուղևորվում‚ արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադում ինքնաթիռում տարեց ուղևորի մահվան պատճառով: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել այսօր գիշերը Վոլգոգրադում: Ինքնաթիռում հանկարծակի ուղևոր է մահացել՝ 1927 թվականին ծնված: Նա եղել է հարազատների ուղեկցությամբ էր: Ինչպես հաղորդել են լրատվական գործակալությունում‚ ինքնաթիռն արդեն հասել է Աստրախան:
