«Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Աղվան Հովսեփյանը պետք է հարցաքննվեն».Արթուր Սաքունց (video)
«Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Վլադիմիր Գասպարյան, Աղվան Հովսեփյան, Հայկ Հարությունյան, Գորիկ Հակոբյան` կապ չունի, որ նա մահացել է հիմա, պետք է քննվի։ Նրանց անմիջական հրամանով է ամեն ինչ կատարվել է»,- այսօր ԱԺ-ում Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումներին ասաց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Արթուր Սաքունցը նշեց, որ մարտի 1-ի գործը նույն փուլում է, ինչ 10-ը տարի առաջ և ոչ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել նրա համար, թե ինչու առանց համապատասխան օրենքի երկրում հայտարարվեց արտակարգ իրադրություն: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
