Զսպում եմ ինձ, երբ ուղղակի չեմ թքում ձեր երեսին. Գասպարին՝ իշխանական մեծամասնությանը (video)
Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության կազմակերպած Մարտի 1, 2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, այդ օրերի զոհերի հարզատներին դիմելով, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ցավակցեց զոհերի հարազատներին և ասաց, որ շատ կցանկանար նրանց փոխարեն լինեին ինքը և շարժման առավել ակտիվ մասնակիցները: Այնուհետև դիմելով ԱԺ դահլիճում նստած խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին՝ հայտարարեց. «Դուք եք գնդակահարել իմ հարազատներին։ Ոչ ավելի, ոչ պակաս։ Ես այստեղ գտնվելով, հայտնում եմ՝ չափազանց մեծ զսպվածություն եմ հանդես բերում, երբ ուղղակի չեմ թքում ձեր երեսին»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում.
