Զինված խմբի անդամների հեռախոսազրույցը գաղտնալսվել է ՝ առանց սանկցիայի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ: Երբ մեղադրող դատախազը ներկայացնում էր գրավոր մի շարք ապացույցներ, խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դժգոհություն հայտնեց: Նա դժգոհեց, որ մեղադրող կողմը ներկայացնում է այն տվյալները, որոնք իրեն են հետաքրքիր ներկայացնելու համար՝ զենք, զինամթերք, հանցագործ: Արթուր Վարդանյանը, դիմելով մեղադրող դատախազներին, ասաց. «Բոլորը մեղավոր են, դուք եք սուրբ… 64 միլիարդ դոլար թալանված երկրում ձեզ հետաքրքրել է, որ գտել եք իրեք հատ ձեռնոց, էրկու հատ դիմակ… Կեսը կարդում են, կեսը չեն կարդում… Կարդում են էն, ինչ կարան հանրությանը ներկայացնել… Առաջին հանցագործը դուք եք, մտեք ինտերնետ՝ կարդացեք…»: Նախագահողը սանկցիա կիրառեց՝ նախազգուշացրեց ամբաստանյալ Արթուր Վարդանյանին՝ մեղադրողներին վիրավորելու համար: Ամբաստանյալ Արա Պողոսյանն ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը հայտարարեցին, որ Արա Պողոսյանի տնից առգրավվել է նրա ծառայողական համազգեստը, բայց այն ներկայացվում է՝ որպես Նորք-Մարաշի առանձնատնից առգրավված համազգեստ: Նշենք, որ մեղադրող դատախազն այսօր ներկայացնում էր Նորք Մարաշի տնից առգրաված իրերի ցանկը, այդ թվում ամբաստանյալների բջջային հեռախոսները, որոնցից մի մասը գաղտնալսվել է: Ամբաստանյալ Արա Պողոսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր ու Էդվարդ Ներսիսյանի հեռախոսազրույցները գաղտնալսվել են՝ առանց գաղտնալսման սանկցիա ունենալու: Նա հայտարարեց նաեւ զննության արձանագրության մեջ նշված է, որ իր աշխատանքային համազգեստը առգրավվել է Մարաշի տնից, մինչդեռ այն առգրավվել է իր տնից: Արթուր Վարդանյանը հարցրեց. «Ո՞վ ա որոշել՝ ո՞ր հեռախոսն ա գաղտնի, ո՞րը՝ հիմնական,հետաքրքիր ա:Դուրս ա գալիս, որ ես ավելի շատ գաղտնի հեռախոս եմ ունեցել, քան՝ հիմնական,չեմ կարողանում հասկանամ»: Նախագահողը Արթուր Վարդանյանի հետ տեղում խոսելու համար նախազգուշացրեց ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանին: Վերջինս զարմացավ. «Շատ հանգիստ եմ խոսացել… Բա որտե՞ղ խոսանք…»: «Նիստը խանգարում ես… Տեսակցություն վերցրու՝ խոսեք»,- ասաց նախագահողը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի, դատարանը կշարունակի հետազոտել գործում առկա ապացույցները:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am