Օփրա Ուինֆրին կառաջադրվի՞ նախագահի պաշտոնում/տեսանյութ/
«Ես հաստատ չեմ առաջադրվելու»,– ABC հեռուստաալիքով Ջիմի Քիմելի շոուի ժամանակ ամերիկյան հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին հերքել է ԱՄՆ նախագահ դառնալու վերաբերյալ իր պլանների մասին լուրերը։ Լուրերը, թե Ուինֆրին դիտարկում է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը հայտնվեցին ԶԼՄ–ներում հունվարին՝ «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությանը նրա ելույթից հետո։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հրապարակումները վստահություն էր հայտնել, որ կհաղթի Ուինֆրիին, բայց կասկած էր հայտնել, թե Ուիֆրին կմասնակցի ընտրություններին։
