Ալիևը բարձրացրել է նախագահական թոշակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր պաշտոնաթող նախագահների թոշակը բարձրացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ալիևի նոր հրամանագրով՝ երկրի նախագահի անհատական թոշակը 2018 թվականի մարտի 1-ից ավելացվելու է 150 մանաթով՝ դառնալով 1450 մանաթ (շուրջ 850 ԱՄՆ դոլար): Աղբյուրը՝ Artsakhpress.am
