Թռչող տաքսին. տեսանյութ
Airbus ընկերությունը ցուցադրել է Vahana նախագծի Alpha One իր առաջին թռչող տաքսու թռիչքը:Alpha One-ի գաբարիտները կազմում են 6,2 մետր լայնություն, 5,7 մետր երկարություն եւ 2,8 մետր բարձրություն: Այն կարող է բարձրացնել մնչեւ 745 կիլոգրամ, սակայն խցիկում տեղ կլինի ընդամենը մեկ ուղեւորի համար: Դրոնն աշխատում է միայն Էլեկտրականությամբ:
