Միկին դանդաղ է հարմարվում.Վենգեր
Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 1:2 հաշվով պարտվել է «Էստերսունդին»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին, 88-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Էստերսունդից» կրած պարտությունից հետո մեկնաբանել է Մխիթարյանի խաղը. «Միկին շատ տքնաջան աշխատեց, նա լավ հանդիպում էր անցկացրել «Էստերսունդի» դեմ անցած շաբաթ: Նա դանդաղ է հարմարվում թիմին, բայց դրական խաղ անցկացրեց»,- ասել է Վենգերը:
