Աֆրին գնացող մարդասիրական ավտոշարասյունը՝զինյալների գնդակոծության ներքո
Ինչպես հաղորդել է Firat գործակալությունը, Սիրիական զինված ընդդիմության կազմավորումները, որոնք կռվում են թուրքական բանակի կողմից համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով Թուրքիային սահմանակից Աազազ քաղաքից գնդակոծել են Հալեպից Աֆրին ուղեւորվող մարդասիրական ավտոշարասյունը: Գնդակոծումն սկսվել է, երբ ավտոշարասյունը ժամանել է Հալեպ -Նոբուլ խճուղու Զիյարա հսկիչ անցակետ: Գործակալության տեղեկատվությամբ՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քուրդ մարտիկները եւ սիրիական ժողովրդական աշխարհազորի ջոկատները պատասխան կրակ են բացել հակառակորդի դիքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
