«Աշխարհն արդեն հոգնել է Էրդողանից». Թանկյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանվերահաստատմանը: Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին և հետևյալ գրառումը կատարել. «Շնորհակալություն Նիդերլանդների խորհրդարանին և Նիդերլանդներում գտնվող մեր ընկերներին: Ճշմարտությունը մշտապես պետք է առաջնային լինի՝ անկախ աշխարհաքաղաքական պահանջներից և իրական քաղաքականությունից: Մասամբ սա ոչ թե պատմական ճշգրտում է, այլ նաև այն, որ աշխարհն արդեն հոգնել է Էրդողանից և նրա նմաններից»:
