Մահմուդ Աբասը հիվանդանոցում է
Նախագահի մամլո ծառայությունից հայտնում են,որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը գտնվում է ԱՄՆ–ում և առողջության պլանային հետազոտություն է անցնում։ «Այժմ նա գտնվում է հիվանդանոցում սովորական հետազոտման համար:Պաղեստինյան առաջնորդի առողջության վատթարացման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,– հաղորդել է Աբասի ներկայացուցիչը։ Հաղորդվում է, որ 82-ամյա Աբասը ԱՄՆ է ժամանել այս շաբաթ մասնակցելու ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի նիստին։
