Ռուբեն Վարդանյանի ընկերությունը դուրս մնաց
Forbes ամսագրի ռուսական ծառայության կազմած «Պետպատվերի արքաները-2018» վարկանիշային ցուցակից դուրս է մնացել նախորդ տարվա ցուցակում ընդգրկված տասը մասնակից: Նրանց թվում են նաև ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «Բալտտրանսսերվիս» ընկերությունը, «Պետոն» ընկերությունը, հայտնի ռուս գործարարներ Վլադիմիր Լեսինի, Վադիմ Յակունինի ընկերությունները:
