«Տարածաշրջանում Նաթանյահուն է քաոս սփրում». Աշոտ Մանուչարյան (video)
«Ալիևն իր հայտարարություններով ոչինչ էլ չի շահում, քանի որ խեղճ ստրուկ է գլոբալ համակարգում »,- այսօր Հայելի ակումբում ասաց վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը: Վերլուծաբանը վստահեցնում է, որ Ալիևն իր կամքով նման հայտարարություններ չէր անի, քանի որ իրականում չկա արցախյան խնդիր, չկան հայ-ադրբեջանական հարաբերություններ, դրանք պարզապես ենթարկված են գլոբալ խնդիրներին. «Տարածաշրջանը պետք է պայթեցվեր, որպեսզի փողի իշխանության գլոբալ համակարգը պահպանվեր: Այդ համակարգը, չկարողանալով ինքն իրեն պահել այլ մեթոդներով, ընտրել է համաշխարհային քաոսի վիճակը»: Աշոտ Մանուչարյանի կարծիքով մեր տարածաշրջանում քաոսի հիմնական սփրողը Նաթանյահուն է, իսկ Ալիևն էլ գտնվում է այդ համակարգի ազդեցության տակ: Մանրամասները՝ տեսանյութում.
