«Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել». Շավարշ Քոչարյան
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «Օրեր առաջ տոնեցինք մեր ժամանակակից պատմության ամենավառ իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան շարժման 30 ամյակը:30 տարի առաջ այս օրերին գրվել է նաև մեր տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանը՝ Ադրբեջանի ողջ տարածքով հակահայկական ջարդերի ալիքով: Նա նկատեց, որ այն բռնության ալիքը, որ սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Ադրբեջանի այլ վայրերում ևս՝ Կիրովաբադում, Բաքվում» :
