Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին
Reuters գործակալության փոխանցմամբ, Ֆլորիդայի դպրոցի ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ համաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել հրազենի կիրառմամբ բռնությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտահայտվել է հաջակցություն ուսուցիչներին զենք կրելու թույլտվության և կանոնների չեղարկման գաղափարի, ըստ որոնց՝ դպրոցների մոտ զենքի կրումն արգելվում է։ «Եթե ունենայիք ուսուցիչ, ով իմանար, թե ինչպես վարվել հրազենի հետ, միանգամայն հնարավոր է, որ նա կարողանար բավականին արագ կանգնեցնել հարձակումը:Առաջարկը վերաբերվում է միայն մարդկանց, ովքեր հմուտ են զենքի հետ վարվելու հարցում »,-ասել է Թրամփը։
