Ինչպես է Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ՍՊԸ-ն «սպանում» մրցակցին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող ուղևորափոխադրում իրականացնող «Լիգա» ընկերությունը մրցակցությունից դուրս է թողել «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությանը: Երկու ընկերությունն էլ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հայտարարած մրցույթներին մասնակցել են տարիներ առաջ, հաղթող են ճանաչվել և հանդիսանում են Երևան-Արտաշատ երթուղու շահագործողները: Առաջինը սպասարկում է «452» համարի երթուղին, երկրորդը՝ «451» համարը: Ինչպե՞ս է նախկին վարչապետի անվան հետ կապվող ընկերությունը «սպանում» մրցակցին, ի՞նչ մեթոդներ են կիրառվում, «Հայկական ժամանակ»-ին պատմել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբջանյանը:
