Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ խոսել է թուրք զինվորների կողմիցԱֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին։
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը հանրությանը տեղեկացրել է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները շատ շուտով կմտնեն Աֆրին շրջանի համանուն քաղաք։
«Ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները ժամանակ են պահանջում։ Առաջիկա օրերին մեր զորքերը կպաշարեն Աֆրին քաղաքը։ Եթե անհրաժեշտ լինի, բոլորս կգնանք»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Աղբյուրը` Ermenihaber.am
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը