Բրիժիտ Մակրոնը`Միշել Օբամայի օրինակով
Le Figaro-ն մեծ նյութ էր նվիրել Բրիժիտ Մակրոնին։ Հիացմունք էր արտահայտել՝ կապված առաջին տիկնոջ շարժուձևի, կրթվածության, իր համար զգեստներ և Ելիսեյան պալատի համար գորգեր ընտրելու ունակությամբ։ «Բրիժիտն այցելում է ցուցահանդեսներ, պետության ղեկավարին տանում թատրոն, վերստին ձևավորում Ելիսեյան պալատի ինտերիերը։ Առաջին տիկնոջ՝ պալատ գալու պահից այնտեղ իշխում է նրա անկրկնելի ոճը։ Նա նախագահի իմիջին տվել է արդիականության և հմայնքի հավելումներ»,-ասվում է հոդվածում։ Բրիժիտ Մակրոնը ժպիտի և կարծրության խառնուրդ է։ Նա ցանկանում է ստեղծել այնպիսի բանջարանոց, ինչպիսի ժամանակին ստեղծել է Միշել Օբաման Սպիտակ տանը։
