Թույլ չեմ տա իմ երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ.Հեյդար ալ-Աբադի
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հայտարարել է այն մասին,որ Իրաքը երբեք թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ պայքարելու համար: «Մենք ոչ մի բանի համար թույլ չենք տա օգտագործել Իրաքի տարածքն Իրանի դեմ, լինի դա ՆԱՏՕ-ն կամ մեկ ուրիշը»,- ասել է նա:
Իրաքցի պատգամավոր Ջաս Մուհամմեդ Ջաֆարն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ սահմանին ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ ձգտումների և ալ-Աբադիի վրա ճնշումների մասին՝ երկրում ՆԱՏՕ-ի առաքելության ժամկետի երկարաձգման նպատակով:
