Սերժ Սարգսյանն ազատ կարձակի Ճվճվ Արոյի որդիներին
«Ժամանակ» թերթը գրում է. «Ճվճվ Արոյի աները՝ «Տրանսգազի» Կոլյան, ինտենսիվորեն զբաղված է թոռներին ազատելու գործով: Ընդ որում, այս հարցով Սերժ Սարգսյանի մոտ միջնորդում են ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան հեղինակություններ:Վերջիններիս բանբերն էլ վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով եւս շահագրգռված է իր բիզնես գործընկերոջն աջակցելու հարցում:Իշխանությունները, հնարավոր է, ընդառաջ գնան այդ միջնորդություններին, միայն թե ոչ այս փուլում: Ըստ պայմանավորվածության՝ Կոլյա Գաբրիելյանի թոռները ազատության մեջ կհայտնվեն միայն ապրիլին իշխանության ներսում վերադասավորումներից հետո»:
