Իրանի ոստիկանությունը բռնագրավել է ավելի քան կես տոննա թմրանյութ
Կենտրոնական Իրանի Յեզդ գավառում ոստիկանության հակաթմրանյութային ստորաբաժանումը բռնագրավել է 652 կգ թմրանյութ՝ հաղորդում է Tasnim գործակալությունը: Ինչպես տեղեկացրել է ստորաբաժանման պետ, գնդապետ Մոհամադ Հոսեյն Սոթուդեինը՝ գործողությունն անցկացվել է շաբաթ օրը՝ այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները տվյալներ են ստացել անապատային տեղանքով մահաբեր կանաչիի տեղափոխման մասին: «Ավտոմեքենայի հետապնդումը, որով տեղափոխվում էր թմրանյութերի բեռը, տևել է մի քանի ժամ: Ոստիկանությունը հասել է նրան արդեն հարևան Քերման գավառում՝ Յեզդից հարավ-արևելք: Ձերբակալվել է երկու մաքսանենգ, իսկ թմրանյութերի խմբաքանակը բռնագրավվել է»,- ասվում է հաղորդագրությունում:
