Արդյունքը ծանր կլինի և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի, և՛ տարածաշրջանի համար. Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հերքել է լուրերը, թե սիրիական բանակը կմտնի երկրի հյուսիսում գտնվող Աֆրին շրջան՝ հաջակցություն տեղի քրդական զինված ջոկատների, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե նույնիսկ սիրիական լրատվամիջոցները նման լուր են տվել՝ իշխանություններն այն չեն հաստատել որևէ կերպ: Ըստ մեր անվտանգության ուժերի կողմից մեզ հասած տեղեկատվության՝ սիրիական կողմը որևէ ռազմական ուժ Աֆրին չի ուղարկել, դրա մասին խոսք չկա: Մեր հետախուզությունն ու անվտանգության ուժերն ուշիուշով հետևում են այս լուրերին: Եթե, ամեն դեպքում, սիրիական բանակը մուտք գործի Աֆրին՝ «արդյունքը ծանր կլինի և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի, և՛ տարածաշրջանի համար»», - ասել է Բոզդաղը:
