Դիմեք նախագահին.նախարարը՝նախագահի կողմից ներում շնորհվածների մասին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ամփոփում էր 2017 թվականի աշխատանքները:  Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, նախարարը նշեց, որ հաճախ հնչում են գնահատականներ, թե արդյունքները չեն երևում: «Կոռուպցիայի դեմ պայքարն այնպիսի պայքար չէ, որ մեկ ամսվա ընթացքում արդյունքները երևանՀամակարգային վեց հիմնական ծրագրեր են իրականացվել այս ոլորտում  »,- ասաց նա: Լրագրողներից մեկի  այն հարցին, թե նախարարը նշում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները մեկ ամսում չեն երևում, սակայն դեռևս նախորդ կառավարության ժամանակաշրջանից խոսվում է այդ մասին, հիմա կարող է արդյոք նախարարը նշել, թե որքանով է կոռուպցիան նվազել այդ աշխատանքների շնորհիվ և հատկապես դատական համակարգում է այն մտահոգող, Դավիթ Հարությունյանը ձեռնպահ մնաց թվային որևէ կոնկրետ գնահատական տալուց: «Սակայն երբ ես նշում եմ, թե մենք ինչ քայլեր ենք կատարել, դա Ձեզ պետք է հուշի, թե սա դրակա՞ն է ազդելու գործընթացի վրա, թե՞ ոչ»,- պատասխանեց նա:

Մեկ այլ  հարցի, թե միջազգային կառույցների մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ կարծես թե կոռուպցիան չի նվազում և հատկապես դատական համակարգն են մատնանշում, Դավիթ Հարությունյանն ասաց.  « Համաձայն չեմ, թե միջազգային կառույցները պնդում են, որ կոռուպցիան դատարաններում չի նվազել,  ԵՄ-ի ներկայացրած հանրային հարցման արդյունքները, ըստ որի՝ իրենք ակնհայտորեն տեսնում են վստահության աճի տենդենց:  Դատական օրենսգրքում ներդրված գործիքները հստակեցրել և լայնացրել են առկա գործիքները և վստահություն հայտնեց, որ իրենց ազդեցությունը կունենան:Եթե Դուք ինձ հարց ուղղեք, թե արդյոք դատական համակարգը փոխվել է, թե ոչ, ապա, որպես նախկինում արդարադատության նախարար աշխատած անձ, վստահեցնում եմ ` պատասխանը նորից միանշանակ է. այո՛, էական է փոխվել»,-ասաց նախարարը և կոչ արեց համեմատություն անցկացնել և գնալ դատարան, վերցնել տասը տարի առաջվա դատական ակտ և ներկայիս դատական ակտ և տեսնել, թե արդյոք որակը նույնն է: «Դուք կտեսնեք որակի վիթխարի, էական աճ: Սա ընդամենը որպես ֆիքսված արտացոլում, թե շարժվում է արդյոք համակարգը առաջ, թե ոչ»,- հավելեց նա:
Հրագրողներից մեկը նախարար Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է այս ընթացքում այնպես ստացվել, որ Սերժ Սարգսյանը ներում է շնորհել դատապարտյալների, որոնք ինչ-որ կերպ կապված են եղել իշխանության հետ. մասնավորապես՝ Վազգեն Խաչիկյան, Մարգար Օհանյան, որոնք իշխանությանը բազմաթիվ ծառայություններ են մատուցել: «Խորհուրդ եմ տալիս, որ դիմեք նախագահի աշխատակազմ, որովհետեւ ես ուղղակի առնչություն չունեմ այդ գործընթացի հետ եւ չեմ կարող ցուցակը տալ: Բայց վստահեցնում եմ, որ բազմաթիվ անձիք, ովքեր քաղաքականության հետ կապ չեն ունեցել, ստացել են ներում եւ դա փաստ է, բայց քանի որ անուններ չեմ կարող տալ, առաջարկում եմ, որ դիմեք նախագահի աշխատակազմ»,- ասաց նախարարը:  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am