Վերահսկողություն Աֆրինի եւս 2 գյուղերի նկատմամբ
Թուրքական «Diken» կայքը՝ հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի կողմից ներկայացրած տվյալներին հայտնում է,որ Սիրիայում Թուրքայի բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1641 քուրդ զինյալ:Փետրվարի 18-ին իրականացված գործողությունների ընթացքում սպանվել էր Սիրիայի քրդական ուժերի 27 զինյալ: Թուրքիայի բանակը վերահսկողություն է սահմանել Աֆրինի եւս 2 գյուղերի նկատմամբ: Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ մինչեւ հիմա «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում Թուրքիայի բանակը կորցրել է 32 զինվոր և ունի 143 վիրավոր:
