«Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչը դատապարտվել է 31 տարվա ազատազրկման
Անգլիացի նախկին մարզիչ Բարի ԲենելըԼիվերպուլի արքայական դատարանի կողմից դատապարտվել է 31 տարվա ազատազրկման երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, հաղորդում է BBC-ն: 64-ամյա Բենելին մեղավոր են ճանաչել 8-ից 15 տարեկան 12 տղաների նկատմամբ 50 անգամ ոտնձգություն թույլ տալու համար: Միջադեպերը տեղի են ունեցել 1979-ից 1991 թվականներին: Բենելը «Կրյու Ալեքսանդր» ֆուտբոլային դպրոցի, այնուհետև «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ էր: Գրում է armsport.am-ը:
