Ինչ են խոսել Մերկելն ու Դավութօղլուն ողջ գիշեր
Ըստ Radikal-ի՝ ԵՄ գագաթաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հադիպումը տևել է ողջ գիշեր,որին ներկա է եղել նաև Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռուտը: Վարչապետերը զրուցել են Թուրքիայի, ԵՄ գագաթաժողովի, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, ինչպես նաև Սիրիայում իրադարձությունների մասին: Գիշերվա ժամը 3-ին ավարտված հանդիպման ընթացքում վարչապետերին հյուրասիրել են թուրքական փիդեով:
