Թրամփն քննդատել է Օփրա Ուինֆրիին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին մեղադրել է CNN հեռուստաալիում «60 րոպե» ծրագրի կանխակալ վարման մեջ,քանի որ Օփրան հարցեր է տվել Միչիգանի նահանգից 14 մարդուց բաղկացած խմբին, որոնց մի կեսը նախագահական ընտրություններում քվեարկել է Թրամփի օգտին, իսկ մյուսը՝ նրա դեմ: «Հենց նոր տեսա շատ անվստահ Օփրա Ուինֆրիին, որին մի ժամանակ ես շատ լավ էի ճանաչում, «60 րոպե» հաղորդման հարցազրույցի ընթացքում: Հարցերը կանխակալ էին եւ միակողմանի, փաստերը՝ ոչ ճիշտ: Հուսով եմ, որ նա իր թեկնածությունը կառաջադրի նախագահական ընտրություններում, որպեսզի նրան ջրի երես դուրս բերեն ու հաղթեն»,- փետրվարի 18-ին գրել է Թրամփը Twittter-ում:
