Աֆրինում քրդական կողմի զոհերի թիվը աճում է
Թուրքական Sabah պարբերականը, հղում անելով Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հրապարակած տվյալներին, հայտնում է, որ Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը նոր տվյալներ է հրապարակել Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում քուրդ զինյալների կորուստների մասին,ըստ որոնց Սիրիայի քրդական ուժերի զոհերի թիվը հասել է 1595-ի:
