Հարազատները լացում ու ողբում էին. Կամրջի տակ դստեր հետ մահացած Գայանեն նախորդ օրը բժշկի գնալու թույլտվություն է խնդրել

Երեւանի Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջը՝ Գայանե Հարությունյանը վերջին անգամ երկուշաբթի՝ փետրվարի 12-ին է աշխատանքի գնացել եւ իր անմիջական ղեկավարից խնդրել է հաջորդ օրը մի փոքր ուշ ներկայանալ աշխատանքի` բժշկի գնալու պատճառով: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: «Գայանեն վերջին անգամ երկուշաբթի օրն է գործի եկել, իր անմիջական ղեկավարից խնդրել է հաջորդ օրը մի քիչ ուշ ներկայանալ աշխատանքի, քանի որ ցանկացել է բժշկի գնալ: Գիտեմ, որ իր ղեկավարն էլ ասել է, որ եթե ուզում ես ամբողջ օրը գործի մի արի, եթե քեզ հարմար չի: Հաջորդ օրը Գայանեն գործի չի եկել, ղեկավարն էլ ենթադրել է, որ իր առաջարկից է օգտվել, ու չի զանգահարել Գայանեին, բայց դրա հաջորդ օրը արդեն մայրն է զանգահարել Գայանեի ղեկավարին եւ իմացել ենք, որ նա տուն չի վերադարձել երեխայի հետ»,- պատմեց Նանա Գնդոյանը: Նրա խոսքով` Գայանեի վարքագծում վերջին ժամանակշրջանում որեւէ տարօրինակ բան չեն նկատել եւ զարմացած են կատարվածից: Գայանեի 9-ամյա դստեր` Անահիտ Հարությունյանի հաճախած թիվ 192 դպրոցի տնօրեն Ալլա Թադեւոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այցելել է Գայանեի հայրական տուն, եւ պատմեց, որ կնոջ հարազատները դեռ ոչինչ չգիտեին դեպքի մանրամասների մասին: «Հարազատներն ասում էին, որ իրենք ոչնչից տեղյակ չեն, միայն լացում էին, ողբում իրենց կորուստը: Դեռ նույնիսկ չգիտենք, թե հոգեհանգիստն ու թաղման արարողությունը երբ է լինելու, քանի որ քննչական գործողությունները չեն ավարտվել»,-հավելեց դպրոցի տնօրենը: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 1981թ. ծնված Գ.Հարությունյանի եւ նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:  

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am