Թռչկանի ջրվեժի շրջակայքում ռեստորա՞ն է կառուցվելու
«Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թռչկան ջրվեժի շրջակայքում ծրագրվում է ռեստորանային համալիրի և զվարճանքի այլ օբյեկտների կառուցում՝ տարածքում զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Խնդրի հետ կապված հարցում ենք ուղարկել ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը՝ կցելով հարցումը:

