Իրանում ինքնաթիռի կործանման մանրամասները. տեսանյութ
Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել: Նախնական տվյալներով, ինքնաթիռում 66 ուղեւորներ են եղել, ինքնաթիռը պատկանել է իրանական Aseman Airlines ավիաընկերությանը, ուղևորվում էր Թեհրանից դեպի Յասուջ քաղաք: Վարկածներից մեկի համաձայն, ինքնաթիռը մեծ արագությամբ իջել է ու հարվածել Դենա լեռնաշղթայի լեռնագագաթներից մեկին: Փրկարարները աղետի վայր են մեկնում ամենագնաց մեքենաներով, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, ուղղաթիռները 2 անգամ չեն կարողացել իջնել նշված հատված՝ խիտ մառախուղի պատճառով:
