Պուտինին զգուշացնում են նաև Ղարաբաղի համար

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը կոչ է արել լրացուցիչ ամերիկյան ուժեր ուղարկել Եվրոպա և բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը, «որպեսզի նրանք օժտված լինեն առաջատար հնարավորություններով՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի ՆԱՏՕ-ի Պայմանագրի 5-րդ Հոդվածն իրականացնելու համար» Ռուսաստանի ակտիվացման պայմաններում, ըստ «Aravot.am»-ի` հայտնել է «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը: «Եթե դիտարկենք Ռուսաստանի գործողությունները սկսած 2008 թվականից՝ Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում, Դոնբասում, իսկ այժմ՝ նաև Սիրիայում, ապա կտեսնենք, որ մեծամասնությունը Ռուսաստանին կոչում է ռևանշիստական, որը վերադարձել է ռազմական ուժի կիրառմանը, որպես ազգային հզորության գործիքի՝ իր նպատակներին հասնելու համար», – ասել է գեներալը Գերմանիայում լրագրողների հետ զրույցում: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի օպերացիաներում, հավելել է նա, նշելով, որ վերջին քսան տարիների ընթացքում ԱՄՆ-ն իր ռազմական որոշումներում ղեկավարվել են Ռուսաստանին իրենց գործընկերը դարձնելու փորձերով: Բրիդլավը հանդես է եկել Եվրոպա լրացուցիչ ռեսուրսներ և ռազմական կոնտինգենտ ուղարկելու օգտին, և դա արդեն սկսում է տեղի ունենալ: Այսպես, օրինակ, Իսպանիա է ժամանել չորրորդ էսկադրոնային ականակիրը, իսկ ԱՄՆ Ցամաքային զորքերը Եվրոպայում ռոտացիոն սկզբունքով ապահովում են մեկ բրիգադի չափով ստորաբաժանման ներկայություն, ասաց նա: Սակայն, դա շատ պարզունակ կլիներ, եթե միայն քանակապես մեծացվեր ներկայությունը, նշեց Բրիդլավը: 13 տարվա ընթացքում ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը կենտրոնացած է եղել Աֆղանստանում գրոհայինների դեմ պայքարին միացած այլ երկրների ուսուցման վրա: «Այն օրերից, երբ մենք իրականացնում էինք իրաքյան առաջին կամ երկրորդ, կամ Աֆղանստանի առաջին օրերի մասշտաբի ռազմաօդային արշավներ, արդեն բավականին ժամանակ է անցել, – ասել է Բրիդլավը: «Մենք որոշեցինք, որ մեզ պետք է բարձրացնել պատրաստության մակարդակը, որպեսզի օժտվենք 5-րդ Հոդվածն իրականացնելու առաջատար հնարավորություններով», – պարզաբանել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը: Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ Հոդվածում ասված է, որ ՆԱՏՕ-ի անդամներից որևէ մեկի վրա հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր դաշնակիցների վրա: Ռուսաստանի գործողություններն արդարացնում են այդ որոշումն, ասել է գեներալը: Բրիդլավի խոսքով, նա չի կարող ասել, թե ինչ է մտադիր անել Ռուսաստանի նախագահ Պուտինն իր արդիականացված և վերապատրաստված զինված ուժերով. «Շատերը հարցնում են ինձ. «Ինչի՞ մասին է մտածում Պուտինը»: Կամ` «Ինչպե՞ս եք կարծում, ինչի՞ մասին է նա մտածում»: Ես վստահ չե՛մ, որ գիտեմ, թե ինչի մասին է նա մտածում, բայց ես տեսնում եմ, թե ինչ է նա անո՛ւմ, և դրանից էլ հետևություն եմ անում, թե մե՛նք ինչի մասին պետք է մտածենք»: Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալի մեկնաբանությունները սենսացիոն կարելի է որակել, քանի որ, թերևս, առաջին անգամ նման պաշտոնյայի մակարդակով ՌԴ նախագահի գործողություններին ու ծրագրերին հակազդելու մասին հստակ հայտարարություն է արվում: Բայց ավելի հետաքրքրական է, որ ամերիկացի պաշտոնյան հիշատակել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը` մատնանշելով նաև այնտեղ Ռուսաստանի գործողությունները 2008 թվականից: Շատերը կարող են հարց տալ` իսկ ի՞նչ է արել Ռուսաստանը 2008-ից Ղարաբաղում: Եթե հայացք ուղղենք վերջին 7 տարիներին, ապա կտեսնենք, որ ԼՂ խնդրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի քայլերը թե հետխորհրդային տարածքում, թե մասնավորապես ԼՂ կարգավորման գործընթացում, եղել է ոչ միայն ապակառուցողական, այլև անկանխատեսելի: Ռուսաստանը պարտավոր է ԼՂ հակամարտության գործընթացում լինել խաղաղության կողմնակից, բայց ինչպես է նա պատկերացնում խաղաղության հաստատումը, եթե զինում է Ադրբեջանին մի քանի միլիարդանոց պայմանագրերով: Գումարած` ռուս-ադրբեջանական հարաբերություններում աննախադեպ ջերմացումը: Իրականում, Վաշինգտոնը հասկացնել է տալիս, որ այլևս 2008-ի ռուս-վրացականի նման սցենարների կիրառումը Ռուսաստանի կողմից թույլ չի տալու, կամ գոնե դրանց հակազդելու և նախապատրաստվելու է, որպեսզի հարկ եղած դեպքում կանխարգելիչ քայլերի դիմի: Իհարկե, ամերիկացի գեներալի գնահատականները վերաբերում են նախևառաջ  ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, որոնցից մեկի վրա հարձակումը, ըստ Հյուսիսատլանտյան պայմանագրի, դիտարկվում է որպես հարձակում բոլոր դաշնակիցների վրա: Սակայն պարզ է, որ այսօրվա Ռուսաստանի քայլերը հետխորհրդային այլ երկրներում ևս, Միացյալ Նահանգներին, մեղմ ասած, արդեն «հունից հանել են»: Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am