Իրանում ավիաաղետի պատճառների հիմնական տարբերակները
Իրանում ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել են բոլոր ուղևորները: Տվյալներից մեկի համաձայն՝ ավիաաղետի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները: Ենթադրվում է, որ օդանավը փոշու փոթորիկի մեջ է ընկել և բախվել Դենա սարին: Այս պահին արտակարգ պատահարի տարածքում վատ տեսանելիություն է, ինչ բարդացնում է փրկարարների աշխատանքը: Երկրորդ տարբերակի համաձայն՝ ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական խնդիրների պատճառով:
