ՀՀԿ-ում համաձայն չեն Սերժ Սարգսյանի հետ

ԱԺ-ն 38 դեմ եւ 35 կողմ ձայներով չընդունեց «Ելքի» նախագիծը՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին: Հիշեցնենք, որ այս նախագծով խորհրդարանական ընդդիմությունը պահանջում էր հետ վերադարձնել ակցիզային հարկի և եկամտահարկի նախկին դրույքաչափերը, որպեսզի գնաճը չեղարկվի: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առնվազն երկու գումարման ԱԺ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ որ ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրել, եւ նիստը կայացել է: Սա ոչ թե ուզում եմ ասել, որ ՀԱԿ-ը չկարողացավ, Ելքը կարողացավ, ոչ, դա զբոսանքի եւ ոչ զբոսանքի ամպլիտուդն էր»: Փաշինյանը նկատի ուներ Ելք-ի նախաձեռնած երթը, որը ՀԱԿ շրջանակների կողմից գնահատվեց իբրեւ զբոսանք մայրաքաղաքի փողոցներով, այդ շրջանակներից հեգնում էին, թե մի քանի հարյուր հոգանոց զբոսանքը թերեւս զրո արդյունք է ունենալու։ Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել՝ մարդիկ կհիասթափվեն իրենցից, թե ոչ, քանի որ, չնայած արտահերթ նիստին, իշխանությունները մնացին իրենց տեսակետին եւ ընդունեցին փոփոխությունների նախագիծը։ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիներն ազատ են գնահատելու, եթե առիթ ունեն, կարող են հիասթափվել, բայց իրենցից հիասթափվելու առիթ չունեն. «Ճաշակի հարց է»: Նա ասաց, որ չի բացառում, որ իրենք քաղաքական գործունեության ընթացքում սխալներ արած լինեն կամ գուցե կրկին անեն: Փաշինյանը ներողություն խնդրեց ու խոստացավ փոխվել, եթե որեւէ մեկին էլ հիասթափեցրել է։ Իսկ արտահերթ նիստին ՀՀԿ-ականները թեպետ ապահովեցին քվորում, սակայն քննարկումը զավեշտի վերածեցին։ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հարցրեց՝ դուք միշտ դեմ եք լինում, երբ 24 ժամում օրենք են ընդունում, բա դուք ինչո՞ւ եք ուզում 24 ժամում այն ընդունել, հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ոչ թե միշտ են դեմ եղել, այլ դեմ են եղել մի շարք դեպքերում, բայց խնդրո առարկա հարցը արդեն մի քանի ամիս է քննարկվում է: Թանկացումների հարցը Փաշինյանի խոսքով՝ հրատապ է, եւ գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար մի խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց, որ սեղմված գազով մատուցվում են հիմնականում ուղեւորափոխադրումները, մատուցվող ծառայությունների սակագները չեն փոխվել եւ չեն էլ փոխվելու, հետեւաբար սեղմված գազի գնի բարձրացումն իր հետեւից այլ թանկացումների չի բերի: Բենզինի գինը, թեեւ բարձրացել է, բայց դա, ըստ Հարությունյանի, անհատական մեքենաների օգտագործման համար է, հետեւաբար պարենային ապրանքների գների աճին այս թանկացումը չի բերելու: Գյուղացիական տնտեսությունների վրա դիզվառելիքի թանկացումը կազդի, բայց այդ մասով էլ կառավարությունը կոնկրետ քայլեր է անում՝ գյուղացիական տնտեսությունների համար խնդիրը կոմպենսացնելու. «Ես փորձեցի ներկայացնել իրական վիճակը, հետեւաբար Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը չէր կարող բերել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների աճին, որի մասին խոսվում է»: Խոսրով Հարությունյանն ասաց, որ «Ելքի» նախագծով այն քաղաքացիները, որոնք ցածր աշխատավարձ են ստանում, ընդամենը 3000 հազար դրամի օգուտ են ստանալու, իսկ բարձր եկամուտ ունեցողները՝ 9000 դրամի, արդյոք սա արդարացված է՞: «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ ասում եք, որ պետք է քաղաքացիների եկամուտներն ավելացնել եւ դա է միակ միջոցը՝ գնաճի դեմ պայքարելու, դուք ի՞նչ եք արել՝ քաղաքացիների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ՝ որպես քաղաքական մեծամասնություն, մենք եկամուտներն ավելացնելու նախագիծ ենք բերել, դուք մերժում եք, դուք ի՞նչ եք նախաձեռնել մենաշնորհների դեմ պայքարի հարցում: Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անընդունելի է, այն պետք է բացառապես արտադրողականության աճով պայմանավորված լինի, արհեստական եկամուտների ավելացումը բերելու է գնաճի։ Էդմոն Մարուքյանն էլ Խոսրով Հարությունյանին հիշեցրեց, որ ապրանքների տեղափոխումը, բեռնափոխադրումը դիզվառելիքով է լինում, դա անդրադառնում է բեռնափոխադրվող ապրանքների վրա 20 տոկոսով․«Ինչու դրա մասին չեք խոսում, միայն գյուղատնտեսության համար եք ասում»: Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ գյուղատնտեսության դեպքում ինքնարժեքի վրա է անդրադառնում: Նա ասաց, որ ֆինանսիստները դրան կանդրադառնան: Փաշինյանն ասել էր, որ ապրանքները իրականում թանկացել են ոչ թե 2,6 տոկոսով, այլ՝ 21,9: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքը զուսպ սպառող է եւ թանկացումը զգում է, որ ոչ թե 21,9 տոկոս է, այլ՝ 40 եւ ավելի. «Հիմա վիճակը վատ է երկրում, ի՞նչ եք առաջարկում, ասում եք սոցիալական խավին աջակցենք, ինչո՞վ, 1000 դրամ տա՞նք: Դա ամենաողորմելի ինստիտուտն է, աջակցությունը վերջանում է 1000 դրամով: Ու այդպես չհուզվեք, թե բյուջեում փող չկա, փող չկա՝ լավ չեք աշխատում, ես էլ, դուք էլ, կարելի՞ է ժողովրդին սպանելով բերել իբր թե բյուջե լցնել՝ էլի ռացիոնալ չօգտագործելով»: Ինչ է ստացվում, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ընդունում է գնաճի առկայությունը, այլապես շաբաթներ առաջ խորհրդակցություն չէր հրավիրի գնաճի թեմայով եւ հրահանգի համապատասխան ուսումնասիրություններ կատարել ու լուծումներ առաջարկել, իսկ ՀՀԿ-ականները՝ ոչ։ Անի Սահակյան  

դիտվել է 90 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am