Ռետինե փամփուշտներ՝կին ցուցարարների նկատմամբ
Reuters գործակալությունը հայտնում է ,որ Ստամբուլի ոստիկանությունը երեկ ռետինե փամփուշտներ է կիրառել կին ցուցարարներին քշելու համար, ովքեր հավաքվել էին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Հարյուրավոր կանայք, վանկարկելով կարգախոսներ, դուրս էին եկել Ստամբուլի կենտրոնական հրապարակ մանուշակագույն ցուցապաստառներով, որոնք խորհրդանշում են կանանց իրավունքների համար շարժումը: Ցուցարարները ցանկանում էին հասարակության ուշադրությունը գրավել թուրքական հասարակությունում կանանց դերի նկատմամբ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը ցույցը ցրելիս ձերբակալել է 1 կնոջ: Այսօր Անկարայում նույնպես մի քանի տասնյակ կին է դուրս եկել փողոցներ: Ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:
