Ընդդիմությունը միջսիրիական բանակցությունների վերսկսմանը կողմ է
Reuters գործակալությունը փոխանցում է,որ Սիրիական բարձրագույն բանակցային կոմիտեի ներկայացուցիչ Ռիադ Նասան Ագին հայտարարել է.«Կոմիտեն մտադիր է մասնակցել Ժնևում ՄԱԿ-ի կազմակերպած՝ Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցություններին՝ հակամարտության կարգավորման հարցով։ Բանակցություններին իրենք կցանկանային քննարկել քաղաքական անցում իրականացնելու մեկնարկը։Մենք ենք ձգտում ենք բանակցությունների գնալու»,- ասել է նա և հավելել,որ Սիրիայի իշխանությունների ու դաշնակիցների կողմից հրադադարի խախտումների թիվը վերջին 2 օրերին նվազել է։ Ընդդիմության ներկայացուցիչը նշել է, որ իրենք հույս ունեն, որ առաջիկա օրերին խախտումների թիվը կհավասարվի զրոյի, ինչը բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցությունների սկսման համար։
