Իրանում կործանված օդանավում եղած բոլոր անձինք զոհվել են
Իրանի կենտրոնական մասում կործանված օդանավում եղած 66 մարդն էլ զոհվել է, հայտնում է ISNA գործակալությունը: Aseman Airlines-ի ուղևորատար օդանավը, որը Թեհրան-Յասուջ չվերթ էր կատարում, կիրակի կործանվել է Իսֆահան նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում: «Օդանավում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնք, ցավոք, բոլորը զոհվել են»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:
