Իրանում կործանված ուղևորատար ինքնաթիռում հայեր եղել ե՞ն
Այսօր Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է առնվազը 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամները: Daily Sabah-ի աղբյուրի տվյալների համաձայն՝ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք: Իրանի արտակարգ ծառայությունների հաղորդմամբ՝ ինքնաթիռը կործանվել է Սպահան նահանգի մոտակայքում` լեռնային հատվածում: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն այս պահին փորձում է ճշտել՝ արդյոք Իրանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր կան, թե՝ ոչ:
