Իրանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. ինքնաթիռում եղել է 60 մարդ
Այսօր Իրանում ուղևորատար ինքնաթիռ է վթար ենթարկվել: Այս մասին գրում է Kp.ru-ն: Որոշ տեղեկություններով ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրանի Սեմիրոմ քաղաքի մոտ, որը գտնվում է Իսֆահան նահանգում: Ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր դեպի Յասու: Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր: Պարզվում են վթարի պատճառները:
