Փհենչհանում Օլիմպիադան լուսաբանող լրագրող է մահացել
Փհենչհանի օլիմպիական ավանում կորեացի լրագրողը մահացած է հայտնաբերվել։ Ն 50-ամյա կորեացի լրագրողն աշխատում էր ճապոնական հեռարձակողների հետ։ Նա մահացել է քնի մեջ։ Երբ սենյակի նրա հարեւանը փորձել է արթնացնել, տեսել է, որ գործընկերը չի շարժվում։ Բժիշկները ժամանել են դեպքի վայր, սակայն պարզել են, որ նա արդեն մահացած է։
