Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը 300 միլիոն դոլար է ներդրել
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը 300 միլիոն դոլար է ներդրել Telegram մեսենջերում, որը պատկանում է Պավել Դուրովին: Այս մասին գրում է «Ведомости»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի աղբյուրների տեղեկության համաձայն՝ Աբրամովիչն առաջիններից է եղել, ով ներդրումներ անելու իրավունք է ստացել: Հայտնի մեսենջերի ներդրողներից է դարձել նաև Qiwi ընկերության ղեկավար Սերգեյ Սոլոնինը: Նախնական տվյալներով՝ նա 17 միլիոն դոլար է ներդրել:
